news main image

Synology-ն ներկայացնում է ActiveProtect Manager 2.0-ը․ տվյալների կենտրոնացված պաշտպանություն հիբրիդային ՏՏ ենթակառուցվածքի համար

Synology-ն ներկայացրել է ActiveProtect Manager 2.0 (APM 2.0)՝ ActiveProtect տվյալների պաշտպանության սարքերի ծրագրային ապահովման նոր թարմացումը։ Նոր տարբերակը ընդլայնում է տեղային և ամպային հարթակների աջակցությունը, ավելացնում է միջհարթակային վերականգնման հնարավորությունը և ուժեղացնում պահուստային պատճենների պաշտպանությունը։ Առաջիկա APM 2.1 թարմացման համար նախատեսվում են նաև AI-ի վրա հիմնված կիբերակայունության և վերականգնումից առաջ պահուստային պատճենների ստուգման լրացուցիչ հնարավորություններ։

Հարթակների ընդլայնված աջակցություն

APM 2.0-ն ընդլայնում է աշխատանքային ծանրաբեռնվածությունների պաշտպանությունը՝ ներառելով Amazon EC2, Azure VM, Proxmox VE, Nutanix AHV և Google Workspace հարթակները։ Միջհարթակային վերականգնումը հնարավորություն է տալիս աշխատանքային ծանրաբեռնվածությունների պահուստային պատճենները ստեղծել մի միջավայրում և վերականգնել մեկ այլ միջավայրում։ Սա հեշտացնում է Disaster Recovery գործընթացը և աշխատանքային ծանրաբեռնվածությունների տեղափոխումը աջակցվող հարթակների միջև։

Cloud DR և պահուստային պատճենների պահպանման ընդլայնված տարբերակներ

APM 2.0-ն ընդլայնում է պահուստավորման հասանելի նպատակակետերի շրջանակը․ ActiveProtect Vault-ն այժմ աջակցում է Synology NAS-ի ավելի շատ մոդելներ, իսկ Azure Blob Storage-ը ավելացվել է որպես աջակցվող ամպային պահոց՝ պահուստավորման և տվյալների tiered storage-ի համար։

Cloud DR սցենարների դեպքում Amazon S3-ում կամ Azure Blob Storage-ում պահպանված պահուստային պատճենները կարող են անմիջապես վերականգնվել Amazon EC2 կամ Azure VM միջավայրերում՝ առանց տվյալները տեղային ենթակառուցվածքի միջոցով փոխանցելու անհրաժեշտության։ Սա կրճատում է վերականգնման ժամանակը և հեշտացնում հիբրիդային Disaster Recovery ռազմավարության իրականացումը։

Տվյալների ուժեղացված պաշտպանություն

ActiveProtect Manager 2.0-ն ավելացնում է ծավալի մակարդակով ծրագրային կոդավորում (volume-level software encryption)՝ պահպանվող տվյալները չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար։ Synology-ի տվյալներով՝ կրիչի գողության կամ սարքավորման կորստի դեպքում պահուստային պատճեններն ու համակարգի կոնֆիգուրացիան մնում են անհասանելի՝ առանց թույլատրված հասանելիության։

Կիբերակայունության զարգացումը APM 2.1-ում

Synology-ն նաև ներկայացրել է APM 2.1-ի համար նախատեսվող նոր հնարավորությունները։ Դրանց թվում է AI/ML-ի միջոցով շեղումների հայտնաբերումը, որը վերլուծելու է պահուստային պատճենների տարբերակների փոփոխությունները՝ ներառյալ փոփոխությունների տեմպը, ֆայլերի փոփոխությունները, զանգվածային ջնջումները և էնտրոպիան։ Կասկածելի պահուստային պատճենները կմեկուսացվեն՝ ադմինիստրատորների կողմից լրացուցիչ ստուգման համար։

Թարմացումը նախատեսում է նաև վերականգնումից առաջ պահուստային պատճենների՝ վնասաբեր ծրագրերի հայտնաբերման ստուգում՝ ինտեգրված երրորդ կողմի հակավիրուսային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ Microsoft Defender, Bitdefender և ESET։ Եթե վերջին պահուստային պատճենում հայտնաբերվի վնասաբեր ծրագիր, Auto Fallback ֆունկցիան հնարավորություն կտա վերականգնել վերջին մաքուր տարբերակը։

Հասանելիություն

ActiveProtect Manager 2.0-ը հասանելի է Synology DP Series-ի բոլոր սարքերի համար՝ առանց լրացուցիչ վճարի։ Լուծումը նախատեսված է հիբրիդային ՏՏ միջավայրերում պահուստավորման և վերականգնման կենտրոնացված կառավարման համար՝ ֆիզիկական, վիրտուալ և ամպային աշխատանքային ծանրաբեռնվածությունների պաշտպանությունը միավորելով Backup & Disaster Recovery միասնական ռազմավարության շրջանակում։

«ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ն կարող է օգնել գնահատել Synology ActiveProtect-ի կիրառման սցենարը, ընտրել համապատասխան DP Series սարքը և նախագծել ձեր ենթակառուցվածքի պահանջներին համապատասխան պահուստավորման և Disaster Recovery ճարտարապետություն։

Created by NS5 LLC.
Report website issues to: [email protected]